|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Փետրվարի 24-ին Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում, Արագածոտնի մարզի Արուճ գյուղի տներից մեկում կատարվել է խուզարկություն: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները համագործակցելով ինչպես քննչական մարմինների, այնպես էլ ոստիկանության մի շարք այլ ստրոբաժանումների ծառայողների հետ` խուզարկությամբ նշված տան թաքստոցից հայտնաբերել են` 7,62 մմ տրամաչափի «Նագան» տեսակի ատրճանակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, նռնակներ ու նռնակի պայթուցիչներ, «Սոկոլ» տեսակի վառոդ, 32 մմ տրամաչափի որսորդական հրացանի ինքնաշեն խզակոթ` փողակալով, ականաորսիչի ականաջակալ, ազդանշանային հրթիռի ինքնաշեն սարք, «ԱԿՄ» ինքնաձիգի պահեսատուփ, հետադարձ մեխանիզմ, «Կարաբինի» փակաղակ, նռնակի 2 և ինքնաձիգի 3 կողապայուսակ, գնդացրի բռնիչ, «Դրագունով» դիպուկահար հրացանի փող, «ԱԿՄ» ինքնաձիգի փող, 2 ինքաձիգի շամփուր, 2կգ 400 գ տրոտիլի պայթուցիկ լիցք, 8 էլեկտրադետոնատոր, 5 մետր այրվող լար:
Հայտնաբերվածն առգրավվել է:
Կատարվում է նախաքննություն: