Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի հայ մտավորականների մի խումբ համատեղ կոչ է հրապարակել Պոլսո Հայոց պատրիարքարանի՝ երկարատև ճգնաժամային վիճակի մասին: Նամակում առանձնահատուկ անդրադարձ է եղել օրերս Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում վերանշանակման վերաբերյալ:
Ստորև ներկայացնում ենք Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս»-ում հրապարակված նամակը.
«Հանրային կարծիքի նկատառման,
Անցեալ շաբթուան զարգացումները պատճառ դարձան որպէսզի բազմապատկուին մեր այն մտահոգութիւնները, որոնք սկսած էին զարգանալ ընտրեալ վերջին պատրիարք Մեսրոպ Բ-ը անգործութեան դատապարտած դժբախտ հիւանդութեան տխուր ու անձկալի շրջանին։ Պատրիարքի՝ դատաբժշկական մարմիններու կողմէ հաստատուած մտագարութեան արդիւնքին, անգիտակից ու անգործունակ վիճակին միջանկեալ լուծում մը գտնելու յոյսով ու խառնակութիւններու առաջքն առնելու համար Արամ արք. Աթէշեան 2010-ին պատրիարքական ընդհանուր փոխանորդ նշանակուեցաւ (հակառակ Պոլսոյ պատրիարքական աթոռի նախընթացներուն)։ Դժբախտաբար այս միջոցին որեւէ հրաշք չէ պատահած ու պատրիարքի առողջական վիճակը աւելի քան ինը տարիէ ի վեր կայուն է։ Ուր որ ալ ըլլայ, ո՚չ մէկ աթոռ կարելի է թափուր թողել այսքան երկար ժամանակ։ Ո՚չ մէկ տեղ կարելի է փոխանորդութեան նման երկարաձգում մը, երբ բուն աթոռակալը գործունակ չէ։ Ըստ եկեղեցական նախընթացներու, աթոռը թափուր կը հռչակուի՝ եթէ եօթ տարի չէ գործած։ Պատրիարքը թէեւ ի կեանս է, սակայն աւելի քան 9 տարիէ ի վեր անգիտակից անկողնոյ կը ծառայէ։
Թափուր է պատրիարքական գահը՝ կեանքի անխուսափելի, անժխտելի ու անշրջադարձելի պարագաներու բերմամբ։ Հակառակը պնդել՝ պիտի նշանակէր յայտարարել, թէ Երկիրը չպտտիր իր առանցքին շուրջ։
Կ՚ակնկալենք ու կը պահանջենք, որ վերջ տրուի պատրիարքական աթոռի փոխանորդի մը կողմէ կառավարման, եւ թափուր գահը հանրային քուէարկութեան արդիւնքին օժտուի հեղինակաւոր ու արժանաւոր գահակալով մը՝ ըստ մեր աւանդութիւններուն եւ ըստ մեր քաղաքացիական իրաւունքի։
Կոչ կ՚ուղղենք Թուրքիոյ հայութեան բոլոր անդամներուն ու հաստատութիւններուն՝ որպէսզի բոլոր հարթակներու վրայ, ամէն միջոց օգտագործելով բողոքեն ու մերժեն այս իրողութիւնը։
Ի դէմս Կրօնական ժողովի, հոգեւորականներուն կը յիշեցնենք իրենց ունեցած պատասխանատուութիւնը հանրութեան առջեւ։ Կը հրաւիրենք զիրենք յարգելու իրենց խոստումը։
Կոչ կ՚ուղղենք նաեւ համայնքային հաստատութիւններու վարիչներուն, որպէսզի թօթափեն իրենց ընտրեալ ներկայացուցիչներ ըլլալու հանգամանքին հակասող կրաւորականութիւնը եւ պատասխանատուութիւն ստանձնելով ըլլան նախաձեռնող։ Վստահ ենք, որ քաղաքացիական հակազդեցութիւններն ու պահանջքները նկատի պիտի առնուին քաղաքացիներու հանդէպ զգայուն պետական պաշտօնեաներուն կողմէ։
Հանրային խաղաղութիւնը պիտի հաստատուի այն ժամանակ միայն, երբ արդարօրէն իրականանայ արդարութեան եւ իրաւունքի հարկը՝ պատրիարքական ընտրութիւնը։ Համակերպումէ, հնազանդութենէ բխած լռութիւնը ո՚չ թէ խաղաղութիւն է, այլ՝ հալածանք։
Սեւան Աթաօղլու - լրագրող
Սարգիս Ատամ - բժիշկ
Ռաֆֆի Հերմոն Արաքս - լրագրող
Սեզար Աւետիքեան - երաժիշտ
Նուրան Աքքայա - լուսանկարիչ
Աննա Գէորգեան-Ուղուրլեան
Գէորգ Գրիգորեան - արձակագիր
Պարոյր Գոյումճեան - լրագրող
Թայիս Եըլտըզճը - երաժիշտ
Բագրատ Էսդուգեան - խմբագիր
Արաս Էրկիւնեշ - իմաստասէր
Ճան Էրզրումլուօղլու – ուսուցիչ
Լեռնա Էքմեքճիօղլու - պատմաբան
Նորա Թաթարեան - արուեստաբան
Նազլը Թեմիր-Պէյլէրեան - ընկերաբան
Էրլին Թոմաօղլու - երաժիշտ
Եդուարդ Թովմասեան-հրատարակիչ
Միհրան Թովմասեան - արուեստագէտ
Թագուհի Թովմասեան - արձակագիր
Գէորգ Թիւրքէր - դերասան
Արլեթ Ինճիտիւզեն - թարգմանիչ
Պարթեւ Կարեան- երաժիշտ
Յակոբ Կիւլեչ - պարուսոյց
Մասիս Արամ Կէօզպէկ - երաժիշտ
Արի Հերկել - երաժիշտ
Հայկօ Ճեփքին - երաժիշտ
Նազան Մաքսուտեան - մարդաբան
Յակոբ Մամիկոնեան - երաժիշտ
Սեւան Մատաթեան - դերասան
Ռուբէն Մելքիսեդօղլու - երաժիշտ
Զաքարիա Միլտանօղլու - ճարտարապետ
Արարատ Մոր - դերասան
Արիս Նալճը - լրագրող
Լարա Նարին - երաժիշտ
Յովհաննէս Շաշքալ - երգիծանկարիչ
Արարատ Շեքերեան - գրականագէտ
Սարեմ Շէշէթեան - արուեստագէտ
Սարօ Ուսթա - երաժիշտ
Սայաթ Ուշաքլըկիլ - գեղանկարիչ
Գայուշ Չալըքման - խեցեգործ
Պօղոս Չալկըճեան - դերասան
Մարալ Չափան-Աթաման - երաժիշտ
Ժաքլին Չելիք - արձակագիր
Մանուէլ Չըթաք - լուսանկարիչ
Հերա Պ. Թաշճեան - արուեստագէտ
Թալին Պ. Քիւրքճեան - պարուհի
Պարգեւ Պալըմեան - բժիշկ
Լեւոն Պաղըշ - գրող
Լեռնա Պաղտասարօղլու - գրող
Լուիզ Պաքար - իրաւագէտ
Պուրաք Պետիկեան - երաժիշտ
Ժպիտ Պէրպէրեան - գեղանկարիչ
Պերճուհի Պէրպէրեան - դերասանուհի
Մելիսա Պիլալ - ազգագրագէտ
Գրիգոր Սահակօղլու - արուեստագէտ
Եաշար Սարաճօղլու - լուսանկարիչ
Լորա Սարը - խմբագիր
Անի Սեթեան - խեցեգործ
Թալին Սուճիեան - պատմաբան
Ռաֆֆի Սիւզմէ - բժիշկ
Նուրհան Տավութեան - դասախօս
Սեւան Տէյիրմենճեան - բանասէր
Գրիգոր Տինչքայըքճը - դերասան
Սօսի Տոլանօղլու - թարգմանչուհի
Սարգիս Փաչաճը - երգիծանկարիչ
Առէն Փերտեճի – բեմադրիչ
Արամիս Քալայ - լուսանկարիչ
Արամ Քերովբեան - երաժշտագէտ
Յովհաննէս Քըլըչտաղը - ընկերաբան
Արման Քէօսէ - լուսանկարիչ
Մինաս Օֆլազ - թատերական գործիչ»