|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նշել է, որ մեկ շաբաթվա ընթացքում Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների վերաբերյալ կանոնագիրը պատրաստ կլինի:
Օգոստոսի 30-ին Անկարայում նշվող Հաղթանակի օրվա կապակցությամբ նախագահական նստավայրում Էրդողանի կողմից կազմակերպված ընդունելությանը մասնակցել են նաև Պոլսո պատրիարքի տեղապահ՝ եպիսկոպոս Սահակ Մաշալյանը և Սբ Փրկիչ հիվանդանոցի ֆոնդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն. հաղորդում «Ակօս»-ը:
Ընդունելության ժամանակ Մաշալյանն ու Շիրինօղլուն կարճ զրույց են ունեցել երկրի նախագահ Էրդողանի հետ: Մաշալյանը «Ակօս»-ի հետ զրույցում նշել է, որ Էրդողանը հարցրել է, թե «ինչպես է ընթանում ընտրական գործընթացը», ինչին հայ համայնքի երկու ներկայացուցիչները պատասխանել են՝ սպասում են կառավարության կանոնագրին: Էրդողանը ՆԳՆ ղեկավարին հանձնարարել է, որ մեկ շաբաթվա ընթացքում պատրաստի կանոնագիրը և ուղարկի Հայոց պատրիարքարան: