Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիբանանի նախագահ Միշել Աունը փետրվարի 21-ին կժամանի Հայաստան:
Ըստլիբանանյան Al Joumhouria թերթի՝ ՀՀ այցելության ընթացքում պատվիրակության կազմում կլինեն երկրի ՆԳ նախարար Նուհա ալ Մաշնուքը, ԱԳ նախարար Ջեբրան Բասիլը, արդյունաբերության նախարար Հուսեյն Հաջ Հասանը, զբոսաշրջության նախարար, ՀՅԴ անդամ Ավետիս Կիտանյանը, կոռուպցիայի դեմ պայքարի պետական նախարար Նիկոլա Տուեյնին, ինչպես նաև ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, խորհրդարանի հայ պատգամավոր Հակոբ Բագրատունին:
Հայաստանում Աունը կհանդիպի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, ինչպես նաև մեր երկրում բնակվող լիբանանյան համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն տնտեսական և քաղաքական համագործակցությանը, ինչպես նաև փոխգործակցությունն ամրապնդելու հարցում դիվանագիտական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: