Փոխարժեքներ
23 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Համբուրգում կայանալիք G20-ի գագաթաժողովին պատրաստվում է մասնակցել 250 հոգանոց պատվիրակությամբ. տեղեկացնում է Ermenihaber-ը: Այս մասին տեղեկացնում է գերմանական «DW» լրատվականի թուրքական ծառայությունը՝ հղում անելով թուրք և գերմանացի դիվանագետներից ստացված տեղեկությանը: Ըստ այդ տեղեկությա`ն Թուրքիան գերմանական իշխանություններին ներկայացրել է գագաթաժողովին Էրդողանին ուղեկցող պատվիրակության ցուցակը, որը բաղկացած է 250 հոգուց: Պատվիրակության անդամներից 60-ից ավելին ոստիկանության աշխատակից է, 5-ը` նախարար:
Ըստ տեղեկությունների՝ Անկարան մեկ անգամ փոխել է պատվիրակության կազմը: Առաջին ցուցակում ընդգրկված են եղել Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու համար ԱՄՆ-ի կողմից որոնվող թիկնապահները, սակայն Գերմանիայի իշխանությունների զգուշացումից հետո ներկայացվել է թարմացված ցուցակ, որտեղից այդ թիկնապահների անունները հեռացված էին:
Նշվում է, որ Բեռլինին զարմացրել է թուրքական բազմամարդ պատվիրակության ցուցակը: Համեմատության համար նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պատվիրակությունը բաղկացած 70 հոգուց: