Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 10-ի երեկոյան Անթիլիասի Մայրավանք է այցելել Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիաս Խրիստոֆիասը` նախարարներից ու պատգամավորներից բաղկացած 18 հոգանոց պատվիրակության ուղեկցությամբ. տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական բաժինը:
Նախագահն ու Վեհափառը նախ առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում արծարծվել են Լիբանանի ու Կիպրոսի, ինչպես նաեւ Հայաստանի ու Կիպրոսի հարաբերություններին, կիպրահայ համայնքին եւ ազգային պահանջատիրությանը վերաբերող հարցեր: Ապա Վեհարանի դահլիճում Վեհափառ հայրապետն ու Կիպրոսի նախագահն իրենց ողջույնի խոսքերն են ասել:
Վեհափառն անդրադարձել է հայ եւ կիպրացի ժողովուրդների` դեռեւս Կիլիկյան թագավորությունից եկող հարաբերություններին, երկու ժողովուրդների`ցեղասպան թուրքի հալածանքներին, բռնագրավմանը ու ջարդին ենթարկվելու` միատեսակ ճակատագրին: «Այսօր մեր երկու ժողովուրդները պահանջատեր են. մեր դատը արդարության դատ է: Երբ թուրքն ուրանում է իր գործած ցեղասպանությունը, երբ թուրքը շարունակում է բռնագրաված պահել Կիպրոսի կեսը, միջազգային համայնքը չպիտի անտարբեր մնա միջազգային օրենքն անտեսող Թուրքիայի` այս քայլերի նկատմամբ»,- ասել է Վեհափառը:
Կիպրոսի նախագահը ամբողջաթյամբ համամիտ է եղել Արամ Ա-ի հետ: Ըստ նրա` Թուրքիան նույնիսկ արգելք է հանդիսանում կիպրացի թուրքերի հետ հույների երկխոսությանը: «Թուրքիան վտանգավոր ծրագրեր ունի ոչ միայն Կիպրոսի, այլեւ ամբողջ շրջանին նկատմամբ»,- նշել է նա, ապապ հավելել, որ հայ եւ հույն ժողովուրդները զինակից են արդարության համար մխվող պայքարում: Կիպրոսի նախագահը նաեւ բարձր գնահատանք է հայտնել Կիպրոսի հայ համայնքին, շեշտել, որ գրավյալ շրջաններում գտնվող հայապատկան կալվածքների հարցը Կիպրոսի կառավարությունը կշարունակի հետապնդել: