կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-26 11:52
Քաղաքական

Ինչ պատվիրակությամբ է Փաշինյանը մեկնում Սանկտ Պետերբուրգ

Ինչ պատվիրակությամբ է Փաշինյանը մեկնում Սանկտ Պետերբուրգ

Արդեն հայտնել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ ժամից մեկնելու է  Սանկտ Պետերբուրգ` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու: 

Պատվիրակության կազմը 22 հոգանոց է` Նիկոլ Փաշինյան, Մհեր Գրիգորյան, Արսեն Խառատյան, Վարուժան Ներսեսյան, Հովհաննես Ազիզյան, Ալեքսանդր Մխիթարյան, Արման Եղոյան, Մանվել Ավետիսյան, Արմեն Խաչատրյան, Տիգրան Մեհրաբյան, Կարեն Ազատյան, Միքայել Փաշայան, Արման Շահինյան, Արմեն Ղևոնդյան, Գևորգ Պետրոսյան, Գրիգորի Հայրապետով, Գևորգ Մովսեսյան, Գրիգորի Առաքելյան, Կարեն Վանյան, Գարիկ Գրիգորյան, Դավիթ Աբազյան և Ղազար Ղազարյան:

Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին:

Զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերն են միայն կատարվելու համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:

Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կկատարվեն ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: