|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ հերթական նիստը, որի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ նիստում քննարկվել են ներքին և արտաքին քաղաքական հարցեր: Մասնավորապես քննարկվել է ԱԺ օրակարգում տեղ գտած «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքը: Ապա Շարմազանովը հանդես եկավ հայտարարությամբ:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս փետրվարի 12-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը առաջադրվել է ՍԴ-ի անդամի պաշտոնում: Վաղը Հրայր Թովմասյանը հրաժարականի դիմում կներկայացնի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Վաղը ՀՀԿ-ն պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում կներկայացնի ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը»,- ասաց Շարմազանովը:
Եվ երբ Հրայր Թովմասյանը կընտրվի ՍԴ անդամ, դադարեցնելով պատգամավորի լիազորությունները, ապա ՀՀԿ ցուցակով ԱԺ կանցնի Տաճատ Վարդապետյանը: