Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ հերթական նիստում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հարց ուղղեց կառավարությանը հարկային նոր օրենսգրքով ուժի մեջ մտած ակցիզային հարկի բարձրացման մասին:Պատգամավորը շեշտեց, որ բենզինի, դիզելային վառելիքի և սեղմված գազի շուկայում գները զգալիորեն աճել են: Դա էլ իր հերթին կհանգեցնի այդ շուկայում մատուցվող ծառայությունների արժեքի բարձրացմանը:Ընդ որում փոքր ու միջին բենզալցակայանները հայտնվել են անհավասար մրցակցային պայմաններում :
«Չեք կարծու՞մ, որ կենտրոնացման բարձր մակարդակ ունեցող ապրանքային շուկաներում տնտեսական քաղաքականությունը չպետք է սահմանափակվի հարկային ու մաքսային վարչարարության պարզեցմամբ , քանի որ նոր ներկրողները մանրածախ շուկայում բախվում են նոր խոչընդոտների»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ բենզինի ներկրման և վաճառքի շուկայում անհավասար մրցակցային պայմաններն են իշխում:Պատգամավորը հարցրեց, թե ինչ քայլեր է պատրաստվում իրականացնել կառավարությունը` շուկայում հավասար մրցակցային պայմաններն ապահովելու ուղղությամբ:
Հարցին պատասխանեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով` գնաճը ազդել է բենզինի, գազի և դիզվառելիքի և այլ ապրանքների վրա:
«Մենք մոտ ժամանակներս կտանք մանրամասն հաշվետվություն, որի հանդեպ, կխնդրեմ ուշադիր լինել: Մենք 7,7 տոկոս տնտեսական աճ ունենք, որը տարածաշրջանում ամենաբարձրն է, և ունենք գնաճ` 2,6 տոկոս, որն ամենացածրն է:Ընդ որում գնաճ կա այնպիսի պետություններում` Թուրքմենստան, Ղազախստան, Ուզբեկստան, որտեղ պետությունը գների վրա ազդում է ուղղակիորեն:Գնաճն ունի երկու բաղադրիչ, այն, ինչը շուկայից դուրս է ձևավորվում, և այն, ինչ մենք ենք անում: Ակցիզն ավելացնելով, բենզինը թանկացել է, բայց այն փոխադրման` մարդկանց և ապրանքների, գնի վրա չի ազդել, քանի որ բենզինով փոխադրում չկա: Հայաստանում ավտոտրանսպորտային միջոցների 84 տոկոսը ունի գազից օգտվելու հնարավորություն: Դիզվառելիքի պարագայում,ով աշխատում է ԱԱՀ-ով, նա շահելու է:Իսկ ով չէ`, օրինակ գյուղատնտեսը, մենք նրան կսուբսիդավորենք: Ահա ինչու այսօրվա գնաճի մեր թվերը տարածաշրջանում լավագույնն են»,- ասաց վարչապետը:
Ինչ վերաբերում է խոշոր խաղացողների շուկա մուտք գործելուն, վարչապետը նշեց, որ մեր շուկան բավական փոքր է ու դրանով իսկ` ոչ գրավիչ խոշոր խաղացողների մուտքի համար: Եվ կա վտանգ փոքր շուկաներում գերիշխող դիրք ունեցողների ձևավորման, սակայն եթե գերիշխող դիրք ունեցողը ձևավորվում է օբյեկտիվորեն` պահպանելով մրցակցային պայմանները, ապա դա նորմալ է: