|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանին միջազգային ֆեդերացիան ընդգրկել է 2016-2017 թվականների բարձր դասի մարզիկների ցուցակում: Հայ մարմնամարզիկը շքանշան է ստացել միջազգային ֆեդերացիայի կողմից:
Դավթյանը 2016 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն (հենացատկեր): Նույն տարում նա մասնակցել է Ռիոյի ամառային օլիմպիական խաղերին:
2017-ին Արթուրը հաղթել է միջազգային մրցաշարերում ու նվաճել տարբեր հարգի մեդալներ: Նա առաջին հայ մարմնամարզիկն է, որն անկախ Հայաստանի տարիներին աշխարհի առաջնությունում բազմամարտում անցել է եզրափակիչ (2017 թ.):
Բարձր դասի մարմնամարզիկների ցուցակում հայտնվում են աշխարհի առաջնության եզրափակիչում հանդես եկած մարզիկները: Արթուր Դավթյանը Հայաստանի 4-րդ մարմնամարզիկն է, որն արժանացել է այդ շքանշանին:
Բարձր դասի մարմնամարզիկների ցուցակում Հայաստանից ընդգրկվել են նաեւ Նորիկ Սարգսյանը (1996 թ.), Հարություն Մերդինյանը (2010 թ.) եւ Վահագն Դավթյանը (2015 թ.):