կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-11 15:47
Տարածաշրջան

Էրդողանը արժանացել է «ամենանեղացկոտ ղեկավար» մրցանակին

Էրդողանը արժանացել է «ամենանեղացկոտ ղեկավար» մրցանակին

Լրագրողների պաշտպանության միջազգային հանձնաժողովը «մրցանակներ» է  սահմանել լրագրողների նկատմամբ ճնշումներ գործադրած երկրների ղեկավարների համար. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Ըստ թուրքական «Gercekgundem» լրատվամիջոցի՝ այդ  ղեկավարների  թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա ստացել է «ամենանեղացկոտ ղեկավար» մրցանակը: Հանձնաժողովը հայտնել է, որ այս մրցանակի պատճառը այն է, որ Թուրքիայի քրեական օրենսգրքում կա մի կետ, որի համաձայն` եթե ինչ-որ մեկը վիրավորում է «թուրք ինքնությունը կամ այդ երկրի նախագահին», ապա այդ անձը պետք է պատասխանատվության ենթարկվի: Թուրքիայում այս մեղադրանքով 2016թ. 46 հազար քրեական գործ է բացվել:

Հիշեցնենք, որ 
Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո ամբողջ երկրով մեկ մինչ այժմ շարունակվում են լրագրողների զանգվածային ձերբակալությունները: