|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայտնի ամերիկահայ ալտահար Քիմ Քաշքաշյանը Շվեյցարիայում արժանացել է «Ոսկե ծիածան» մրցանակին: Քաշքաշյանին այս ամենամյա մրցանակը հանձնվել է «Geigenbauschule Brienz» հիմնադրամի կողմից` Շվեյցարիայի «Միրինգեն» երաժշտական փառատոնի ընթացքում:
Ի դեպ, 2013-ին Քաշքաշյանն իր «Kurtág & Ligeti: Music For Viola» կատարումով «Գրեմմի» 55-րդ մրցանակաբաշությունում արժանացել էր «Լավագույն դասական գործիքային սոլո» մրցանակի:
Հիշեցնենք, որ Քաշքաշյանը 2012-ին «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում այցելել էր Հայաստան եւ «Դիլիջան» համույթի հետ համերգով հանդես եկել Դիլիջանում: Ներկայացնում ենք համերգից մի հատված:
Տեսանյութը` yerkir.am-ի: