|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱՄն և Սաուդյան Արաբիան պատրաստվում են ստորագրել մի ռազմական գործարք, որի արժեքն է 100 միլիարդ դոլար: Զենքի տրամադրման գնային արժեքը 10 տարվա համար կարող է կազմել 300 միլիարդ դոլար: Այս մասին հաղորդում է Reuters-ը, հղում կատարելով Սպիտակ տան անանուն աղբյուրին:
«Մենք գտնվում ենք այդ գործարքի կնքման ֆինանսական փուլում»,- ասել է նա:Բանակցությունները տարվում են Թրամփի` Սաուդյան Արաբիա այցելության շրջանակում, որը տեղի կունենա մայիսի 19-ին: Ի դեպ, այդ այցելությունը կլինի Թրամփի առաջին օտարերկրյա ուղևորությունը:
Նախատեսվող գործարքի փաթեթում կներառվեն զենք, ռազմանավեր, ՀՕՊ համակարգեր և այլ խոշորամասշտաբ զինատեսակներ: ԱՄՆ-ը ներկայումս հանդիսանում է Սաուդյանի Արաբիայի զենքի գլխավոր մատակարարը, ուստի այդ գործարքը կարևոր նշանակություն կունենան ԱՄՆ տնտեսության համար: