կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-25 14:39
Հասարակություն

Այս փուլում զսպենք մեր` սիգ ուտելու ախորժակը. Արծվիկ Մինասյան

Այս փուլում զսպենք մեր` սիգ ուտելու ախորժակը. Արծվիկ Մինասյան

Սիգի որսը երբեք էլ թույլատրված չի եղել.  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով տարին` ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:  

«Միայն այս տարի խեցգետնի որսի թույլտվության իրավունք է տրվել, նաև` 10-12 տոկոս ձկնատեսակի որս, եթե պատահաբար հայտնվել է ցանցում»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ անցած տարվա փորձը դրական արդյունք է տվել: «Ունենք 13-14 տոկոս աճ, սա նշանակում է, որ անցած տարվա միջոցառումներն արդյունք տվել են»,- ասաց նա:

Մինասյանը բացատրեց, որ խստացումը վերաբերում է  այս շրջանում լիճ չմտնելուն: «Այս պահի դրությամբ հաշվառում ենք 1000-ից ավելի լողամիջոց, որ տարվա ընթացքում մտնում են լիճ և որս կազմակերպում: Իրավապահ մարմինների հետ տեսչական մարմինը, ազգային պարկը և մարզպետարանը իրականացնում են ստացիոնար և շրջիկ հսկողություններ, որպեսզի առավելագույնս նվազեցնենք այս դեպքերը»,- ասաց նա:

Մինասյանը նշեց, որ քաջ գիտակցում են, որ նախկինում ապօրինի որսված ձկներն այժմ գտնվում են սառնարանում, և մարդիկ փորձում են իրացնել դրանք: «Մենք շատ լավ հասկանում ենք սա, դրա համար կոչ ենք արել բոլորին` զերծ մնալ նախևառաջ լիճ մտնելուց` ձկնորսություն իրականացնելու համար: Ձվադրման շրջան է, և այսօրվա մեկ ձուկն ապագայում  հազարավոր ձկների է տալու:  Զսպել ախորժակը, այս փուլում զսպենք մեր` սիգ ուտելու ախորժակը, այդ զսպումը հետագայում բերելու է ձկնապաշարի ավելացմանը, այնքան ավելացմանը, որ կարող եք ձեր ախորժակները լիակատար բավարարել»,- եզրափակեց նախարարը: