Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական գործոն դարձած գրիչի մասին ցածրակարգ զրույցները պատիվ չեն բերում երկրի կառավարման համակարգ ներգրավված մարդկանց՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը մամուլի ասուլիսում։
Նրա համար, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ գործող քաղաքական իշխանությունը թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր մակարդակներում ու նաև իրավապահ մարմինների միջոցով անթաքույց հարձակում է գործել դատական իշխանության նկատմամբ։
«Անցյալ տարի էլ, երբ բազմաթիվ օպերացիաներ նախաձեռնվեցին՝ Վահե Գրիգորյանից սկսած, ավարտած քրեական գործերի հարուցմամբ, ներկայացմամբ, որին միացավ ցավոք սրտի նաև Հանրային Հեռուստաընկերությունը, որը պարտավոր է անաչառություն պահել, հանդես եկավ հիմա էլ մեղադրողի դիրքում ամբողջ ծավալով, խոսում է մեկ բանի մասին՝ քաղաքական իշխանությունը ամեն գնով՝ նույնիսկ այս ցածրակարգ մակարդակի՝ գրիչ նվիրելուց մինչև գրկախառնությունների մեխանիզմ, փորձ է անում ազատվել ՍԴ-ից»,-պարզաբանեց նա։
Արծվիկ Միանսյանի համոզմամբ՝ եկել է պահը, որ հայ հասարակությունը և քաղաքական ուժերը, բոլոր այն շարժումները, որոնց համար կարևոր է իրավական պետության կայացումը, դեմ արտահայտվեն այս մոտեցումներին․ «Կոնկրետ քաղաքական ակցիաներ պետք է իրականացվեն, պետք է զսպվի քաղաքական իշխանության ախորժակը, անբացատրելի ախորժակը, հակաօրինական ախորժակը»։
Նա կոչ արեց թույլ չտալ սահմանադրական կարգի հերթական տապալումը։
«Իշխանությունների ներկայացուցիչները Քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ վաստակել են, վաղը, երբ իշխանափոխություն տեղի ունենա, պիտի պատասխան տան՝ վնասարարությունից սկսած՝ ավարտած սահամանադրական կարգի տապալումով․ գրեթե բոլոր հոդվածներով այսօր կասկածյալներ կարող ենք գտնել գործող քաղ իշխանության կազմում»,-ասաց նա։
Դատական իշխանության բարեփոխման կարիք, նրա համոզմամբ, կա, բայց օրենսդրական և հանրային ռեսուրսների օրակարգի ձևավորումով, ինստիտուցիոնալ մակարդակով, ոչ թե մարդկանց նկատմամբ բանտերում չհիմնավորված ձևով հալածանքներ կիրառելով կամ Ոստիկանության կողից չհիմնավորված ուժ գործադրելով։
«Սա՞ է միթե այն նպատակը, որ 2018 թ-ի համաժողովրդական շարժումն առաջադրում էր»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Աննա Բալյան