Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում վերջին` 11-րդ 20 րոպեանոց ընդմիջման իրավունքը «Ելք»-ից «խլեց» ՀՅԴ-ն: Վարման կարգով ելույթ ունեցավ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը և հայտարարեց, որ, ԱԺ կանոնակարգ-օրենքի 63 հոդվածի ընձեռած իրավունքից օգտվելով, ՀՅԴ-ն վերցնում է 20 րոպեանոց ընդմիջում: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Վարդանյանը հայտարարեց, որ ընդամենը օգտվել են իրենց կանոնակարգային իրավունքից:
Միևնույն ժամանակ, պատգամավորը նշեց, որ սա «Ելք»-ի դեմ արված քայլ չէ: «Ոչ ոքի դեմ չէ, կանոնակարգ օրենքի` մեզ ընձեռած իրավունքից ենք օգտվել ընդամենը»,- ասաց նա` պնդելով, որ որևէ հատուկ նպատակ չեն ունեցել, և որ սա խմբակցության իրավունքն է:
Հարցին` դա ռազմավարական նշանակություն ունե՞ր, Վարդանյանը պատասխանեց. «Մարտավարական»:
Դիտարկմանը` ավելի վաղ հայտարարել էր, որ ընդմիջման իրավունքը տրված է, որ խմբակցությունները հստակեցնեն իրենք տեսակետը, եթե խնդիր ունեն` ճշտեն, նա արձագանքեց. «Հիմա այդ քննարկումն ենք կատարում մենք. որոշում ունեինք այս հարցի շուրջ` ինչպես քվեարկել, բայց ավելի հստակ որոշում կայացնելու կարիք կար»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Աղվան Վարդանյանը դիմել էր «Ելք»-ին և հորդորել, որ վերջ տան ընդմիջում վերցնելու իրավունքից օգտվելուն, և դա անվանել էր «քաղաքական պատանդառություն»: