Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահության առաջին տարիներին սպասարկած ավտոմեքենան` «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ»-ը այդպես էլ չի վաճառվում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը նշված ավտոմեքենան կրկին հանել է վաճառքի: Նշենք, որ ավտոմեքենայի նախորդ աճուրդը դեկտեմբերի 12-ին չի կայացել գնորդ չունենալու պատճառով: Առաջին նախագահին սպասարկած «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ»-ի հերթական աճուրդը կկայանա դեկտեմբերի 27-ին: Ի դեպ, աճուրդով չվաճառված գույքի մեկնարկային գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ժամանակ նվազեցվում է վերջին աճուրդի գույքի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
Տեղեկացնենք, որ ավտոմեքենան այս տարվա ընթացքում առաջին անգամ աճուրդի հանվել է հուլիսի 11-ին` 17 մլն դրամ մեկնարկային գնով: Իսկ դեկտեմբերի 27-ին` հերթական աճուրդի ժամանակ, մեկնարկային գինը կկազմի 5 մլն 570 հազար 560 դրամ: Եթե դեկտեմբերի 27-ին այն չվաճառվի, ապա հաջորդ աճուրդը կկայանա հունվարի 11-ին` 4 մլն 456 հազար 448 դրամ, և այսպես շարունակ:
Հետաքրքիր է, թե ինչու պետությունն այդ ավտոմեքենան չի պահում իրեն` հետագայում այն որպես թանգարանային նմուշ օգտագործելու համար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: