Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԻՆ մամուլի առայության փոխանցմամբ, դեկտեմբերի 17-ին, ժամը 09:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայում՝ ավտոպահեստամասերի շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկումով. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ Արտաշատի խճուղում՝ ավտոպահեստամասերի շուկայի մոտակայքում, «Mitsubishi Chariot» մակնիշի 35 MF 552 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ 1990 թ. ծնված Գ. Ա.) գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է ավտոմեքենայի սրահը՝ մասամբ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: