Արդեն տեղեկացրել ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայից ռուսական զորքը դուրս բերելու հրաման է տվել:
РИА Новости-ն հայտնում է, որ ՌԴ նախագահը բարի ճանապարհ է մաղթել ռուսաստանցի զինվորականներին: «Դուք հաղթանակով վերադառնում եք ձեր հայրենի տուն, ձեր հարազատների, ծնողների, կանանց, երեխաների և ընկերների մոտ: Հայրենիքը սպասում է ձեզ, ընկերնե'ր: Բարի ճանապարահ»,- ասել է նա:
ՌԴ նախագահը նաև շնորհակալություն է հայտնել է զինվորականներին ծառայության համար:
Նշենք, որ Պուտինն այցով Սիրիայում է: