|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ տոնական օրերին Սննդի անվտանգության պետական ծառայության, մաքսային մարմինների և բանկերի գործունեության հատուկ ռեժիմի հարցին:
Դեռևս կառավարության նախորդ նիստում ընթացքում հանձնարարական էր տրվել ՊԵԿ նախագահին և առաջարկվել էր ԿԲ նախագահին բոլոր մաքսատներում և առևտրային բանկերում դեկտեմբերի 2-ից մինչև հունվարի 7-ը շաբաթ, կիրակի և տոնական օրերին սահմանել աշխատանք ների կազմակերպման հերթապահություն։
Վարչապետն ընդգծեց, որ հաշվի առնելով այս ժամանակահատվածում արձանագրված և ակնկալվող ներմուծման, արտա հանման ծավալների ու հաճախա կա նության կտրուկ ընդլայնումը՝ դրանից բխող մաքսային սահ մանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումների և ծառայությունների մատուցման ծավալները, առաջացել է անհրաժեշտություն բոլոր մաքսատներում, ինչպես նաև Սննդի անվտանգության պետական ծառայության համապատասխան ստորաբաժանումներում նախատեսել արտաժամյա աշխատանքային գրաֆիկ, միաժամանակ ապահովելով մաքսատներում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերում համապատասխան վճարումների արտաժամյա կատարման հնարավորություն:
Կարեն Կարապետյանը հավելեց, որ պետք է ապահովել արտակարգ իրավիճակ, որպեսզի հաճախորդը որևէ խնդիր չունենա: