Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Ադրբեջանի նկատմամբ առաջին անգամ փորձում է գործարկել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46.4 դրույթը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը. հայտնում է АПА-ն:
Խոսելով REAL-ի ղեկավար Իլգար Մամեդովի ազատման մասին` նա նշել է, որ Ադրբեջանը ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը ՄԻԵԴ-ի որոշումը կատարելու համար. երկրում շարունակվում են բարեփոխումները արդարադատության ոլորտում:
«Դրա հետ կապված` 2017-ի դեկտեմբերի 1-ից Իլգար Մամեդովը դատարան դիմելու հիման վրա պայմանական ազատվելու իրավունք է ստանում իր պատժի ժամկետի 2/3-ը կրելուց հետո: Միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմը կարող է գնալ նաև կառուցողական բանակցությունների` այդ հարցի լուծման այլ ուղիներ գտնելու համար»,- ասել է ԱԼիևի օգնականը:
Իլգար Մամեդովը ձերբակալվել էր 2013-ին Իսմայիլիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների առնչությամբ: