կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-11-28 10:11
Քաղաքական

Օսկանյանը վերադարձել է Հայաստան. «Հրապարակ»

Օսկանյանը վերադարձել է Հայաստան. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է.«Մեր տեղեկություններով՝ մի քանի օր է, ինչ Հայաստան է վերադարձել նախկին ԱԳ նախարար, ՕՐՕ դաշինքի ներկայա­ցուցիչ Վարդան Օսկանյանը: Նրան մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Օսկանյանը փակել է քաղաքականության էջը և այլևս որևէ առնչություն չունի ՕՐՕ դաշինքի հետ, Հայաստան է եկել անձնական գործերով, ավելին՝ զբաղ­ված է գիրք գրելով, սակայն այն, որ նա Հայաստան է եկել հատկապես ԵՄ-Հայաստան համաձայնագրի կնքման օրերին, «չի կարող պատահական լինել, մանա­վանդ, որ Օսկանյանը մտերիմ է Ժիրայր Սեֆիլյանի կոչով ստեղծված Ազգային դիմադրության ճակատի անդամ, Իտալիայում և Եգիպտոսում մինչև 2012-ը դեսպան աշխատած Ռուբեն Կարապետ­յանի հետ»,- տեղեկացրեց մեր աղբյուրը: Ի պատասխան մեր հեռախոսազանգին, պարոն Օսկանյանը հաստատեց, որ «քա­ղաքում» է, այլ հարցերի չպատասխանեց»,-գրում է թերթը: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: