Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր Ծաղկաձորում իմունականխարգելման գործընթացի վերաբերյալ իրազեկման դասընթացի ավարտին պապիլոմա վիրուսի դեմ լրագրողների ներկայությամբ մի քանի աղջնակներ պատվաստվեցին: Պատվաստված բոլոր աղջիկներն էլ բժիշկների երեխաներ են:
Yerkir.am-ի հետ զրույցում Վարդանանց բժշկական կենտրոնի մանկաբուժական ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանը նշեց, որ երբ իմացել է` Հայաստանում պետք է սկսեն պատվաստել պապիլոմայի դեմ, որոշել է, որ իր դուստրը պետք է անպայմանորեն պատվաստվի:
«Լինելով մանկաբույժ և իմանալով` ինչ պատվաստումներ կան աշխարհում, որոնք պաշտպանում են երեխաներին, բայց, ցավոք, հասանելի չեն Հայաստանում, որոշեցի գոնե այս հնարավորությունից օգտվել: Ինչ վերաբերում է «Գարդասիլի» շուրջ պտտվող խոսակցություններին, ապա պետք է ասեմ, որ դրանք ուղղակի ապատեղեկատվություն են: Կան ապացուցված փաստեր, որ «Գարդալիսն» ամենևին էլ առասպելների հետ որևէ առնչություն չունի: Պարզ է, չէ, որ ոչ ոք` հանձինս ինձ, որպես մայր ու բժիշկ` չի ուզի վնասել իր երեխային»,-ասաց Մարությանը:
Նա նշեց նաև, որ բոլոր մայրերին հորդորում է` լսել ոչ թե ասեկոսեներին, այլ բժիշկների խորհրդին, հետևել ապացուցողական բժշկությանը: Հիշեցնենք, որ պապիլոմայի վիրուսն արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման պատճառ է: ՀՀ կառավարության որոշմամբ` դեկտեմբերի 1-ից կպատրաստվեն 16 000 13 տարեկան աղջիկներ: