Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվել է 9000 դեռահասներից ընդամենը 383-ը: Փաստորեն, հակաքարոզչությունն իր դերը կատարել է:
Լրագրողների հետ զրույցում ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ թեև բուժաշխատողները մեծ աշխատանքներ են կատարում՝ ծնողներին իրազեկելով, սակայն պատվաստվողների թիվը քիչ է: Ըստ նրա՝ որքան էլ մասնագետները պնդում են ու փաստարկում, որ դեռևս ոչ մի կապ չի հայտնաբերվել անպտղության և պատվաստման միջև, ծնողներից շատերը վախենում են իրենց երեխաներին պատվաստել:
«Նժարի մի կողմում արգանդի վզիկի քաղցկեղն է, իսկ մյուս կողմում՝ անպտղությունը /նրանց պատկերացմամբ/, և ստացվում է, որ մարդիկ նախընտրում են, որ իրենց երեխան քաղցկեղ ունենա, քան անպտղություն առաջանա: Չնայած, կրկնում եմ, գիտական հետազոտությունները հակառակն են փաստում՝ պատվաստումը ոչ մի կապ չունի անտպղության հետ: Հայաստանում տարեկան 250 կնոջ մոտ արգանդի վզիկի քաղցկեղ է հայտնաբերվում, իսկ սա լուրջ ցուցանիշ է»,- ասաց Սահակյանը:
Նրա խոսքով` չնայած փաստին, որ պապիլոմայի դեմ պատվաստվողների թիվը փոքր է, սակայն ասել, թե ծրագիրը տապալվել է, ճիշտ չի լինի, քանի որ ծնողների մեծ մասը սպասում է, որ տեսնի՝ պատվաստումից հետո ինչ է լինում մյուսների հետ, որ նոր իրենց երեխաներին էլ պատվաստեն:
Ինչ վերաբերում է հարցին, թե Հայաստանում կիրառվող պապիլոմայի դեմ պատվաստանյութը՝ «Գարդասիլը», քանի երկիր է կիրառում, ապա, Սահակյանի հավաստմամբ, պապիլոմայի դեմ պայքարող երկրների 98 տոկոսը հենց «Գարդասիլ»-ն է կիրառում` որպես պատվաստանյութ: