|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Մոսկվան մոտ ժամանակներս Երևանին կմատակարարի զենքի խմբաքանակ` գործող պայմանագրի շրջանակում: Նոր` 100 մլն դոլար վարկի տրամադրման մասին համաձայնագիրը կյանքի կկոչվի բոլոր միջպետական համաձայնեցումներից հետո: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մինչև տարեվերջ մենք կյանքի կկոչենք նախկին պայմանագիրը: Օրերս մենք սպասում ենք նոր մատակարարումների և մինչև տարեվերջ կփակենք նախկին պայմանագրի հետ կապված բոլոր հարցերը»,- ասել է նա:
2015-ի հունիսին պայմանագիր էր ստորագրվել Ռուսաստանի կողմից Հայաստանին 200 մլն դոլարի վարկ տրամադրելու մասին` ռուսական զենք ձեռք բերելու համար:
«Մենք Երևանում արդեն ստորագրել ենք նոր պայմանագիր, այն պետք է անցնի բոլոր ռուսական և հայկական ատյաններով, այնուհետև վավերացվի, ինչից հետո հետո մենք կսկսենք աշխատել ռուսական կողմի համապատասխան արտադրողների հետ` այդ ծրագիրն իրականացնելու համար: Շատ արագ, ցավոք, դա չի ստացվում»,- ասել է ՀՀ նախագահը: