|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, հոկտեմբերի 28-ին, ժամը 21:08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ավտոկայանի մոտակայքում գտնվող խմորեղենի արտադրամասում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:31-ին,մարվել՝ 21:39-ին:
Այրվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 1 հասցեյում գտնվող խմորեղենի արտադրամասի (սեփականատեր՝ Գ. Ս.) մոտ 40 քմ կախովի առաստաղը, գազի բալոն (20 կգ) և 3 վառարան՝ մասամբ։