| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            CNN հեռուստաալիքի հաղորդավար, ամերիկացի շեֆ-խոհարար Էնթոնի Բըրդեյնը ներառվել է Ադրբեջանի «սև ցուցակում» Արցախ այցելելու համար: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը. հայտնում է АПА-ն:
Բըրդեյնն օրերս Շուշի էր այցելել իր «Էնթոնի Բըրդեյն. անհայտ վայրեր» հաղորդման նկարահանման համար: Հիշեցնենք, որ նա Հայաստան էր ժամանել Սերժ Թանկյանի հետ: Հաղորդավարի նկարահանումների առաջին կանգառը «Նարեկացի» արվեստի միությունն էր, որտեղ նա այցելել էր Սերժ Թանկյանի հետ. Բըրդեյնի ֆիլմում ընդգրկվելու են նաև «Նարեկացի» նվագախմբի կատարումները: Իսկ Արցախ այցի ժամանակ Բըրդեյնը համտեսել էր ժինգյալով հաց, շիլա, խորոված, մածուն, թթի և հոնի օղի: Ամբողջ ընթացքում նկարահանող խմբին ուղեկցել էր Սերժ Թանկյանը, ով Instagram-ի իր էջում գրել էր. «Շնորհակալություն Էնթոնի Բըրդեյն` Հայաստան գալու և տեսնելու համար` իրականում այն ինչ է»:
Նշենք, որ 2014-ին CNN-ը «Ճանապարհին» հաղորդաշարի շրջանակներում նույնպես անդրադարձել էր Հայաստանին: