կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-20 23:50
Քաղաքական

Կոնգրեսական Փալոնի առաջարկած փոփոխությունը ներառվեց Ազգային պաշտպանության մասին օրենագծում

Կոնգրեսական Փալոնի առաջարկած փոփոխությունը ներառվեց Ազգային պաշտպանության մասին օրենագծում

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնի առաջարկած համար 397 փոփոխությունը, որը կպարտադրի ԱՄՆ պաշտպանության նախարարությանն առանձին զեկույցներկայացնել «Գործընկերների կարողությունների ամրապնդում» ծրագրի 333րդ կետով տրամադրվող ամերիկյան ռազմական օգնության մասին, ընդգրկվել է Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրենքի նախագծի ընդհանուր փաթեթում և քվեարկության կդրվի ամբողջ փաթեթով, որը չափազանց հավանական է դարձնում փոփոխության վերջնական հաստատումը: Դրա մասին հաղոդում են ամերիկահայ շրջանակները:

Կոնգրեսական Փալոնի փոփոխության առաջարկով ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, համագործակցելով պետքարտուղարության հետ, պետք էզեկույց ներկայացնի՝ անդրադառնալով ամերիկյան ռազմական օգնություն ստացող այն պետություններին, որոնք կարող են միջազգային իրավունքի կոպիտխախտումներ իրականացրած լինեն ԱՄՆ-ի ռազմական օգնություն ստանալուց առաջ կամ հետո:

Այս զեկույցում ներառված կլինեն նաև մարդու իրավունքների վիճակի բարելավմանն ուղղված առաջարկություններ և լրացուցիչ քայլեր, որոնք կարող ենընդունվել ՝ այս տեսակի խախտումները կանխելու համար: Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրենքի նախագիծը շուտով կդրվիքվեարկության:

Աղբյուրը՝ Ամերիկայի Ձայն