|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հոկտեմբերի 18-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1980 թ. ծնված Քնարիկ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 18.35-ին, թիվ 5 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, բանկային և զեղչի քարտեր:
Նույն օրը, ժամը 20.50-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները Գայի պողոտայի թիվ 8/2 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1957 թ. ծնված Աննման Ա.-ին, որը խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը: Գողոնն առգրավված է: Աննման Ա.-ն նաև հայտնել է, որ հոկտեմբերի 16-ին, ժամը 10.00-ին, թիվ 32 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 23.000 դրամ:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: