Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Մոսկվայում 1,5 ամսով կալանավորվել է տաքսու հայ վարորդ Վահագն Կարապետյանը, ով մեղադրվում է իր ուղևորներին թունավորելու մեջ. հայտնում է Москва գործակալությունը:
Ըստ գործակալության աղբյուրի`խուզարկության ժամանակ նրա վարձու բնակարանում հայտնաբերվել է 20 բջջային հեռախոս, կլոզապինի 190 կոճակ և 98 ձեռքի ժամացույց:
Հարուցվել է քրեական գործ: Տղամարդն ընդունել է իր մեղքը:
Քննության տեղեկություններով՝ 2015 թվականից տղամարդը մասնավոր տեղափոխման ծառայություն է մատուցել և տարբեր պատրվակներով իր ուղևորներին առաջարկել է հանքային ջուր խմել, որի մեջ նախապես լուծել է հոգեմետ դեղեր, ապա` կողոպտել:
Ավելի վաղ Mash էջը հայտնել էր, որ ձերբակալվածին կասկածում են մոտ 100 սպանության ներգրավվածության համար: Միևնույն ժամանակ, ուժային կառույցներում «Մոսկվա» գործակալության աղբյուրը հերքել է այդ տեղեկությունը:
«Իրականում զոհերը շատ ավելի քիչ են եղել»,- ասել է գործակալության զրուցակիցը: