|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքի և առաջիկա շաբաթօրյակի կազմակերպման վերաբերյալ: Վարչապետի խոսքով` անցած ամիսների ընթացքում «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվել են ծավալուն աշխատանքներ, կազմակերպվել են երկու համապետական շաբաթօրյակներ և երկու լրացուցիչ քաղաքային շաբաթօրյակներ Երևանում: Արդյունքում` հոկտեմբերի 3-ի դրությամբ 2029 աղբանոցից մաքրվել է 1574-ը:
Բոլոր մարզերում ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր:Մշակվել է և ԱԺ ներկայացվել աղբահանության, սանմաքրման կարգավորումների վերաբերյալ օրենքի նախագիծ, ավելացել է աղբահանության համար գանձվող վճարումների ծավալը:
Սակայն, չնայած արձանագրված դրական արդյունքներին, դեռ կարիք կա համակարգված ծավալուն աշխատանք իրականացնելու, Գործադիրի մարմիններին, համայնքների ղեկավարներին, Երևանի քաղաքապետին հանձնարարվեց հետևողականորեն շարունակել «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում աշխատանքները: Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարվեց ապահովել հոկտեմբերի 21-ին երրորդ համապետական շաբաթօրյակի կազմակերպումը: