կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-27 21:26
Հասարակություն

Համապետական շաբաթօրյակը՝ Արագածոտնում

Համապետական շաբաթօրյակը՝ Արագածոտնում

Արագածոտնի մարզը միասնաբար մասնակցեց  մայիսի 27-ին հայտարարված  համապետական շաբաթօրյակին:
 Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի կարգադրությամբ ստեղծված՝  ,,Մաքուր Հայաստան ,, ծրագիրն իրականացնող մարզային հանձնաժողովի կողմից   կազմված շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանի մեջ ներառված էին  ինչպես  քարտեզագրված աղբանոցների վերացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները, այնպես էլ հանրային տարածքների, պատմամշակութային հուշարձանների, հանրապետական, մարզային եւ հանրապետական նշանակության ճանապարհների հարակից տարածքների մաքրման, բարեկարգման աշխատանքները:
             

Շաբաթօրյակի մեկնարկը տրվեց առավոտյան ժամը 9-ին, իսկ ավարտը՝ մինչեւ այն ժամը, երբ մարզն ամբողջությամբ մաքուր կլինի:  Շաբաթօրյակին մասնակից եղան մարզային, համայնքային կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները, եւ մասնավոր ընկերությունները, ողջ հանրությունը:

Շաբաթօրյակի աշխատանքներին ծանոթանալու նպատակով  Արագածոտնի մարզ այցելեց ՏՆԶ նախարարԴավիթ Լոքյանը: Նախարարը եւ մարզպետ Գաբրիել Գյոզալյանը շրջայց կատարեցին մարզկենտրոն Աշտարակում եւ մարզի մի շարք համայնքներում,  ծանոթացան մաքրման աշխատանքներին:  Ընդհանուր առմամբ, շաբաթօրյակի էր դուրս եկել 14 հազար մարդ, աշխատանքի  էր դուրս բերվել 120 ինքնաթափ մեքենա, 80 ամբարձիչ:

Նշենք, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում որ մարզը արդեն իսկ զգալի աշխատանքներ են կատարվել: Մարզում հայտարարված սանիտարական միամսյակի, ինչպես նաեւ հետագա շարունակական աշխատանքների արդյունքում մաքրվել, բարեկարգվել են հուշարձանների, հասարակական վայրերի շրջակայքը, մարզային եւ համայնքային ճամապարհների հարակից տարածքները, 136 աղբավայրից 126-ը փակվել է:

 Արագածոտնի Մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին