Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, թե ինչու է իր հայտարարագրում բացակայում «Ամինտաս Գրուպ»-ից ստացվող` իր շահաբաժինը:
Նշենք` օրերս մամուլում շրջանառվում էր, թե Արագածոտնի մարզպետն իր ամբողջ ունեցվածքը չէ, որ հայտարարագրել է:
«Խոսքը վերաբերում է 7 մլն 310 հազար դրամին, որը ես 2016 թվականին հայտարարագրել եմ` որպես ԱԺ պատգամավորի թեկնածու: Այդ գումարը «Ամինտաս Գրուպ»-ի` իմ ստացած շահաբաժինն է: Եթե նրանք մի քիչ դիլետանտ չլինեին և մի քիչ գիտելիքներ ունենային, կհասկանային` ես 2017 թվականի հունվարի 1-ից մինչև պաշտոնը ստանձնելու օրը` հունիսի 13-ը, շահաբաժին չէի կարող ստանալ մեկ պարզ պատճառով` շահաբաժինը ենթակա է բաշխման հաշվետու տարվա ավարտին: Շահաբաժինն ամեն ամիս կամ ամեն օր չեն ստանում, շահաբաժինը ստանում են հաշվետու տարվա ավարտից հետո` տարին ամփոփելով, օրենքով սահմանված կարգով հարկային պարտավորությունը կատարելուց հետո»,- բացատրեց մարզպետը:
Ինչ վերաբերում է առանձնատանը և 5 հողամասերին, ապա Սիմոնյանը հայտնեց, որ ինքը համասեփականատեր է: «Եթե խոսքը 5 հողամասի և առանձնատան մասին է, ես համատեղ սեփականատեր եմ: Այդ հողակտորները 90-ական թվականներին իմ ընտանիքին տրամադրված հողակտորներն են` սեփականաշնորհման արդյունքում: Քանի որ մեր համայնքում մեծ հողակտորներ չկան, դրանք փոքր-փոքր հողակտորներ են, որ ԽՍՀՄ փլուզումից հետո տվեցին մեզ 5 վկայականով: Իսկ առանձնատունն իմ հայրական տունն է, որտեղ ես նույնպես համատեղ սեփականատեր եմ»,- ասաց նա:
Իսկ բազմահարկ շենքում իր բնակարանի մասին Սիմոնյանը հայտնեց. «3 սենյականոց բնակարան է, որը ես 2012 թվականին հիպոթեքային վարկով ձեռք եմ բերել և մինչև 2022 թվականը վարկը պիտի մարեմ»:
Ուշագրավ է, որ հոդվածը վերնագրվել էր «Արագածոտնի մարզպետի կալվածքները, տները եւ թաքցրած բաժնետոմսը»: