Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, շարունակվում են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասին հարակից խոտածածկ տարածքում բռնկված հրդեհի շիջման աշխատանքները: Չոր խոտի, ուժեղ քամու և բարդ ռելիեֆային պայմանների առկայության հետևանքով հրդեհը Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագծում է: Հրդեհի տարածումը Գեղարքունիքի մարզի ուղղությամբ կանխելու նպատակով տեղում ստեղծվել է հրդեհաշիջման աշխատանքները համակարգող վրանային շտաբ:
Նշենք, որ այրվում է չոր խոտածածկ տարածք, ՀՀ ԱԻՆ փրկարարական ուժերի ջանքերով անտառածածկ տարածքների շուրջ ստեղծվել է անվտանգության գոտի, անտառածածկ տարածքներին վտանգ չի սպառնում:
Դեպքի վայր են մեկնել Օպերատիվ կառավարման վարչության շարժական կապի կենտրոնը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Աղետների բժշկության կենտրոնի խումբը և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 06:28-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասին հարակից սարում հրդեհ է բռնկվել:
Ժամը 20:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 95 հրշեջ-փրկարար՝ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանի գլխավորությամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:30-ին:
***
Ժամը 20:00-ի դրությամբ իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ, դեպքի վայրում հերթապահություն է իրականացնում 27 հրշեջ-փրկարար:Երևան քաղաքի բնակիչ Ալեքսան Սամսոնյանը իր սեփական տեխնիկայով (կվադրոցիկլ և տրակտոր) մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: