|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, սեպտեմբերի 22-ին, ժամը 09:30-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղի տարածքում կան ծխացող օջախներ, գյուղապետարանի աշխատակիցների կողմից իրականացվում է հերթապահություն:
Ժմաը 13:45-ի դրությամբ Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղի տարածքում՝ «Թռչկան» կոչվող ջրվեժ տանող ճանապարհին, ծխացող օջախները դուրս են եկել վերահսկումից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ժամը 19:55-ին ճանապարհի անանցանելիության և մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: