Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ունենք մտահոգիչ տվյալներ` Հայաստանի բարձրագույն կրթությունը հումանիտարացվում է. ուսանողների 70 տոկոսը հումանիտար մասնագիտություններ է ընտրում: Լրագրողների հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
Նախարարը նշեց, որ բնական գիտությունների ճակատագիրը մտահոգիչ է և առաջիկայում փորձելու են այս խնդիրը կարգավորել:
«Ուսանողների միայն 30 տոկոսն է բնական գիտություններով զբաղվում, բայց դեռ 30 տոկոսն էլ հարաբերական բնույթ է կրում, քանի որ դրա մեջ է մտնում նաև ինֆորմացիոն տեխնոլոգիաների հատվածը, որտեղ ավելի շատ գործնական աշխատանքներ են տարվում, ոչ թե գիտությամբ զբաղվում: Լուրջ փոփոխություններ են պետք, և կարծում եմ, որ հենց հանրակրթությունից պետք է սկսել: Ուսուցչական վերապատրաստում և դասագրքերի բովանդակության փոփոխություն` այստեղից պետք է սկսել»,- ասաց նախարարը:
Նրա հավաստմամբ` բնական գիտությւոնների վիճակն ու դիրքը բարդ է հանրակրթության մեջ: Մկրտչյանը տեղեկացրեց նաև, որ արդեն իսկ մշակվել է «Արագած» ծրագիրը, որն առաջիկայում կհաստատվի: «Այն բնական գիտությունների գծով դպրոցական առաջընթաց կապահովի, այդ առարկաներին հատուկ կարգավիճակ կտրվի: Գիտությունն, առհասարակ, երկու ճանապարհով է զարգանում` ծրագրերում գիտության հատվածի մեծացմամբ և օտար լեզուների որակի կտրուկ բարձրացմամբ: Սակայն մենք այսօր խնդիր ունենք, երբ փայլուն երեխաներն ավարտում են /հատկապես շրջաններից/ բուհը, սակայն օտար լեզվի չեն տիրապետում: Այդ երեխաների լավագույն տանիքը կլինի միջինից ցածր մակարդակի մասնագետ դառնալը»,- նշեց նախարարը:
Ըստ նրա` եթե ուզում ենք ունենալ ատոմակայան, սեփական անօդաչուները, պարտավոր ենք օտար լեզուների դասավանդմանը զարկ տալ: