Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2017-09-09 16:01
Մշակույթ

Ջիվան Ավետիսյանը Վենետոյի նահանգապետին ղարաբաղյան գորգ է նվիրել

Ջիվան Ավետիսյանը Վենետոյի նահանգապետին ղարաբաղյան գորգ է նվիրել

Տեղեկացրել էինք, որ Վենետիկի կինոփառատոնի Venice Production Bridge-ում ցուցադրվել է կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը:

Կինոռեժիսորի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Ավետիսյանի Վենետոյի նահանգապետ Լուկա Զայային Ղարաբաղ կարպետ ընկերության հուշագորգ է նվիրել:

Ավետիսյանը նահանգապետին նվիրել է գորգ՝ «Ղարաբաղ կարպետից»՝ հայերեն այբուբենի և Արարատ լեռան պատկերով։ Նա նշել է, որ այդ գորգը ստեղծվել է այն կանանց կողմից, որոնց ամուսինները, որդիները կամ եղբայրները մասնակից են եղել պատերազմին և այսօր էլ կյանքի և ազատության կռիվ են տալիս սահմանին։ «Սա ուղակի գորգ չէ հայերեն տառերով, այլև՝ նրա մեջ ամփոփված է հայ կանանց ուժը, էներգիան, նվիրումը, հաղթանակի, ազատության և խաղաղության ձգտումը։ Այս գորգի մեջ կա կյանք՝ ստեղծված այդ կանանց աշխատանքով»,- ասել է Ավետիսյանը։