կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-04 18:00
Հասարակություն

Ջերմաստիճանը սեպտեմբերի 7-ից կնվազի

Ջերմաստիճանը սեպտեմբերի 7-ից կնվազի

Ուշադրություն

Սեպտեմբերի 5-9-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 5-6-ը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ը կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 5-6-ը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն: