|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այսօր կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց մի որոշում, որը կապված էր «Տոների և հիշատակի օրերի մասին», «Խղճի ազատության մասին», «Կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի հետ: Նախարարի խոսքով` աշխատանքային օրը տեղափոխելու մասին` կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել ՀՀ քաղաքացիներին Խաչվերացին` սեպտեմբերի 13-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմաններին:
«Առաջարկում ենք սեպտեմբերի 14-ի աշխատանքային օրը տեղափոխել սեպտեմբերի 19` շաբաթ օրը»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Վարչապետը հավելեց, որ Խաչվերացի տոնի կամ Սուրբ Խաչի հաջորդ օրը նշվում է որպես ննջեցյալների հիշատակի օր: Դա է պատճառը, որ սեպտեմբերի 14-ին հաջորդող երկուշաբթի օրը հայտարարվում է ոչ աշխատանքային: «Միաժամանակ, խաղողօրհնեքին հաջորդող երկուշաբթին կլինի աշխատանքային, սակայն կոչ եմ անում բոլորին` այդ երկուշաբթի օրը` օգոստոսի 17-ին, ընդառաջել այն քաղաքացիներին, ովքեր այցելելու են եկեղեցի ու գերեզմանոց` մասնակցելու հոգեհանգստյան արարողություններին»,- նշեց Հովիկ Աբրահամյանը: