|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԼՂ և Մերձդնեստրի հակամարտությունները կարող էին վաղուց կարգավորված լինել. ըստ ТАСС-ի` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Խոսելով Արևմուտքի հետ հարաբերությունների մասին` նա նշել է, որ Ռուսաստանը պատասխանատու երկիր է և միշտ հավատարիմ է մնացել այն հռչակագրերին, որոնք վերջին 20 տարվա ընթացքում ընդունվել են ԵԱՀԿ-իև Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի կողմից:
Լավրովի խոսքով` այդ հռչակագրերում ձևակերպված է կողմերի ցանկությունը` Եվրաանտլանտիկայում և Եվրասիայում ձևավորել հավասար անվտանգության տարածություն, ինչպես նաև այն հավաստիացումը, որ մեզանից ոչ մեկը չի ամրապնդի իր անվտանգությունը ուրիշների անվտանգության ոտնահարման հաշվին:
Լավրովը նշել է, որ եթե հռչակագրերն իրավաբանորեն պարտադիր դառնային, շատ հակամարտություններ Եվրոպայում ներկայումս կարգավորված կլինեին: Դա վերաբերում է նաև ԼՂ և Մերձդնեստրի հակամարտություններին: «Իսկ ուկրաինական հակամարտությունն ընդհանրապես չէր լինի»,- ասել է նա: