Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, ինժեներա-սակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 29 տարեկան:
Կապիտանը Արմավիրի մարզի Ապագա գյուղից էր, սակայն վերջին շրջանում ընտանիքի՝ կնոջ և երկու մանկահասակ երեխաների հետ բնակվում էր ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում:
Հովսեփ Կիրակոսյանը Հայաստանի զինված ուժերում ծառայում էր 2006թ.-ից: Նա դպրոցն ավարտելուց հետո սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, տեղափոխվել է Ստեփանակերտ, որից հետո արդեն` Մատաղիս:
Հովսեփ Կիրակոսյանը քառօրյա պատերազմի առաջին զոհերից էր: Նա գնդակների տարափի տակ զինվորներին թողել է խրամատներում և անձամբ նետվել մարտի դաշտ: Ծանր վիրավորված կապիտանը, 30 մետր վազելով, առաջ է գնացել և նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին։ Զինվորները նրան խրամատ են տարել, բայց ինտենսիվ կրակոցների պատճառով չեն կարողացել դուրս բերել տարածքից, իսկ Կիրակոսյանը հրամայել է. «Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»:
Նշենք, որ նախորդ տարի Արմավիրի մարզի Ապագա համայնքում բացվել է կապիտանի հիշատակը հավերժացնող խաչքար և պուրակ: Հետմահու պարգևատրվել է «Հայաստանի Հանրապետության Մարտական ծառայություն» մեդալով: