|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Թուրքիայից պաշտոնական դիմում առայժմ չի ստացել: ԵՏՄ-ն պատրաստ է 3-րդ երկրների հետ փոխշահավետ համագործակցության եւ կարող է առաջարկել փոխգործակցության տարբեր ձեւաչափեր»:
Այսպիսի պատասխան է տվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության ներկայացուցիչ Յուլյա Նազարովան «Հայկական ժամանակի» հարցմանը: Հանձնաժողովից մենք հետաքրքրվել էինք, թե քննարկվե՞լ է արդյոք Թուրքիայի հետ համաձայնագիր կնքելու հարցը կամ այժմ քննարկումներ ընթանո՞ւմ են այդ հարցով:
Մեր հարցման մեջ նաեւ հիշեցրել էինք Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհայթ Զեյբեչկի այն հայտարարությունը, որ Թուրքիան առաջարկ է ստացել, որ բանակցություններ սկսի ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագրի ստորագրման մասին եւ հարցրել էինք, թե ի՞նչ ձեւաչափով է առաջարկ արվել Թուրքիային: Այս հարցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը չի պատասխանել»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում