Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ներկայացրել է մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման շրջանակներում Լոռու մարզի Վանաձոր համայնքի կարևորագույն հանգույցների և փողոցների վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով 2017 թվականի պահուստային ֆոնդից Լոռու մարզպետարանին հատկացնել 9միլիոն դրամ:
Նախագծի ընդունումըպայմանավորված է Լոռու մարզի Վանաձոր համայնքի ճանապարհների վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման անհրաժեշտությամբ:
Վանաձոր քաղաքի ճանապարհային ցանցի ինչպես գլխավոր, այնպես էլ ներթաղամասային փողոցները գտնվում են անմխիթար վիճակում: Երկար տարիներ Վանաձոր քաղաքում հիմնանորոգման աշխատանքներ գրեթե չեն կատարվել: Մասնավորապես հիմնանորոգվել են Տ.Մեծի պողոտայի և Թումանյան փողոցի որոշակի հատվածներ:
Ներկայումս անմխիթար վիճակում են գտնվում քաղաքի երթևեկության համար կարևոր բազմաթիվ փողոցներ, մասնավորապես` Վարդանանց, Զ.Անդրանիկ, Հալաբյան, Աղայան, ՈՒսանողական, Շինարարների, Մյասնիկյան, Նժդեհի, Շիրակացի, Թումանյան, Ներսիսյան, Զորյան, Տավրոսի 6-րդ, Դեմիրճյան փողոցները: Վանաձոր քաղաքի բյուջեով նախատեսված է կատարել 100մլն դրամի փոսային նորոգման աշխատանքներ, ինչն անբավարար է քաղաքում նորմալ ճանապարհային ցանց ունենալու համար: Քաղաքի ընդհանուր ճանապարհային ցանցը կազմում է 119կմ, որի 15-25%-ը, իսկ որոշ հատվածներում մինչև 40%-ը, գտնվում է քայքայված վիճակում: Նախնական հաշվարկներով ճանապարհային ծածկի նորոգման ենթակա է 220000քմ, իսկ Վանաձոր քաղաքի 2017թ. բյուջեով նախատեսված միջոցները կբավարարեն մոտ 15000քմ մակերեսի նորոգման համար:
Վերոնշյալ փողոցների վերանորոգման նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է տրամադրել 9 մլն դրամ, իսկ շինարարական աշխատանքների իրականացման համար հետագայում կպահանջվի շուրջ 290 մլն դրամ: