|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Օգոստոսի 1-ին` ժամը 10.40-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կրակոցներ են հնչել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը մտել է գերեզմանատան տարածք և կրակ բացել հավաքվածների վրա: Նախնական տվյալներով՝ կրակոցների հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 5-ը:
Կրակողը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է նրա ինքնությունը: Այս պահին ունեցած տվյալներով՝ օգտագործվել է «Սայգա» տեսակի` օրինական գրանցված որսորդական հրացան: Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարվել է կենցաղային հողի վրա:
Ձեռնարկվում են միջոցառումներ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ: Քննություն է կատարվում: