|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.25 |
| EUR | ⚊ | € 422.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.4889 |
| GBP | ⚊ | £ 493.08 |
| GEL | ⚊ | ₾ 139.83 |
Դեկտեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզի բնակիչ 67-ամյա Զ. Դ-ն դիմել է ոստիկանության Ճամբարակի բաժին և հայտնել, որ դեկտեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Թթուջուր գյուղի գերեզմանատանը կոտրել են 2020 թվականին մահացած ամուսնու՝ Ա. Ս-ի շիրմաքարը, իսկ տապանաքարը կողաշրջել են, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սասուն Հարությունյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ոստիկանության Ճամբարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։