կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-26 22:49
Տնտեսական

Սահմանադրությամբ ԿԲ-ին է վերագրվում նոր նպատակ՝ ՀՀ-ում ֆինանսական կայունության ապահովումը

Սահմանադրությամբ ԿԲ-ին է վերագրվում նոր նպատակ՝ ՀՀ-ում ֆինանսական կայունության ապահովումը

Կառավարության վաղվա նիստի օրակարգում արդարադատության նախարարությունը ներառել է ՀՀ ԿԲ մասին, Իրավական ակտերի մասին, Բյուջետային համակարգի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Ըստ հիմնավորման, օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ նոր Սահմանադրության ընդունմամբ, որի 14-րդ գլխով փոփոխվեցին ՀՀ կենտրոնական բանկի նպատակներն ու կառավարման մարմինների ձևավորման կարգն ու պայմանները: Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված փոփոխվեցին ՀՀ կենտրոնական բանկի կառավարման մարմիններին ներկայացվող պահանջները, անհատական տվյալների հավաքագրման սկզբունքները:  Միևնույն ժամանակ, նշված փոփոխությունների հետ միաժամանակ, փոփոխվել են նաև որոշ տեխնիկական, հնացած ու օրենքներին հակասող դրույթները:

 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունվեց նոր ՀՀ Սահմանադրությունը, որին համապատասխանեցման նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները և դրա ընդունմամբ պայմանավորված այլ օրենքների փոփոխությունները: Խնդիրները կապված են Սահմանադրության անհամապատասխանության հետ:

Հիմնական նպատակներն են՝  ՀՀ կենտրոնական բանկին փոխանցվեց նոր հիմնական նպատակ, այն է՝ ՀՀ-ում ֆինանսական կայունության ապահովումը, որի սահմանման համար կատարվում են փոփոխություններ:

Այլ նպատակներն ու գործառույթները: Հիմնական նպատակների փոփոխմամբ, անհրաժեշտություն է նաև ԿԲ այլ նպատակների, ինչպես նաև գործառույթների մեջ փոփոխությունների իրականացումը: Մասնավորապես՝ հստակեցվել է ԿԲ վճարային համակարգերի հսկողության (oversight), մրցակցության ոլորտում գործառույթները: Այդ փոփոխությունները պայմանավորված էին այլ օրենքներում (մասնավորապես՝ «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքներով սահմանված) արդեն իսկ իրականացվող գործառույթները մեկ հոդվածի ներքո խմբավորելու անհրաժեշտությամբ, իսկ որոշ գործառույթներ համապատասխանեցվել է գործող պրակտիկային (ԿԲ գործառույթների մեջ լրացվել է մակրոտնտեսական, ֆինանսական քաղաքականությունների, տնտեսագիտության և կարգավորման դաշտի վերաբերյալ հետազոտությունների իրականացումը).

Կառավարման մարմինների նշանակման և ազատման կարգին ու պահանջներին վերաբերող դրույթներ:  Նախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հետ կապված փոփոխություններ են կատարվել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի, տեղակալների և խորհրդի մյուս անդամների նշանակման ու ազատման դրույթները: Փոփոխվել են այդ մարմիններին ներկայացվող պահանջները:

ՀՀ սահմանադրությամբ ընդունմամբ պայմանավորված այլ փոփոխություններ:

Կենտրոնական բանկը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով դրամավարկային քաղաքականության ծրագրի, դրա կատարման վերաբերյալ (հաշվետվություն բառը փոխվել է հաղորդում բառով՝ հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության պահանջը).

բանկերի և վարկային կազմակերպությունների հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ տեղեկատվության տրամադրման համար սահմանվել է նպատակ՝ Սահմանադրական դրույթների պահանջներից ելնելով: Այդ տեղեկությունների հավաքման նպատակներն են Կենտրոնական բանկում ֆինանսական կայունության ապահովումը, վիճակագրության, պատշաճ վերահսկողության իրականացումը).

Արժույթի Միջազգային Հիմնադրամի առաջարկություններով պայմանավորված փոփոխություններ: Նախագծով սահմանվել է, որ՝

 ԿԲ-ում ձևավորվում է գործադիր կոմիտե: Նման փոփոխությունը համապատասխանեցվում է գործող պրակտիկային, քանի որ այժմ ԿԲում Նախագահին կամ տեղակալներին ներկայացվող որոշումներն ու հարցերը լսվում են ԿԲ վարչության նիստում):

Ներքին աուդիտին և արտաքին աուդիտին վերաբերող փոփոխություններ:

Կառավարման մարմինների իրավասությունների հստակեցում.

ԿԲ եկամուտների ու ծախսերի հաշվարկների մեջ ներառվող տարրերի համապատասխանեցում միջազգային ստանդարտներին:

Հնացած դրույթների կամ այլ օրենքների հետ հակասությունների վերացում: ԿԲ մարմինների կողմից գույքի և եկամուտների հայտարարագրման պահանջի համապատասխանեցում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքին, ԿԲ շահույթի հաշվարկի համապատասխանեցում Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին, Կենտրոնական բանկի պարտքի կառավարման նպատակի համապատասխանեցում գործող օրենսդրությանը և այլն..

Այլ օրենքներում փոփոխությունների նախագծերը պայմանավորված են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով: