Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, քաղաքացիները հարցեր ուղղեցին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:
Հարցերից մեկը հաշմանդամության այս կամ այն կարգի համար տրամադրվող թոշակների մասին էր, թե ե՞րբ պետք է բարձրանան դրանք, և ինչպե՞ս է նախարարը պատկերացնում` 160 000 դրամ թոշակ ստացողը ոնց պետք է ապրի: «Հաշմանդամություն ունեցող մարդիկ Հայաստանում իրենց անտեսված ու անուշադրության մատնված են զգում»,-գրել էր քաղաքացին:
Ի պատասխան Ասատրյանը նշեց, որ համաձայն չէ` հաշմանդամություն ունեցողներն անտեսված ու անուշադրության մատնված են: Ըստ նախարարի` հասկանում են` ծրագրերը հնարավորինս արդյունավետ դարձնելով` առարկայական լուծումներ պետք է տան խնդրին:
«Պետք է գիտակցենք, որ 30 տոկոս աղքատությունը, գործազրկությունն ու այն խնդիրները, որ կան Հայաստանում, մեկ օրում չեն լուծվի: Բոլոր խնդիրների լուծումը ներդրումներն են, նոր արդյունքների ստեղծումը, և կառավարության նոր ծրագիրն ուղղված է այս խնդիրների լուծմանը: Առաջին հերթին, բնականաբար, խոցելի խմբի խնդիրները պետք է լուծենք: Կառավարության ծրագրում, ամրագրված ցուցանիշների առումով, նվազագույն աշխատավարձի բարձրացման և աղքատության ցուցանիշի նվազեցման մասին ունենք ընդհանուր դրույթներ, և բոլոր քայլերը, որոնք պետք է նպաստեն աղքատության ցուցնիշի նվազեցմանը, պետք է արվեն»,-ասաց նախարարը:
Հարցին, թե առաջիկայում կա՞ նման մտադրություն` ավելացնել հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող թոշակի չափը, նախարարը պատասխանեց, որ ոչ.«Չեմ կարող ասել, որ առաջիկայում կբարձրանան թոշակները»: