Փոխարժեքներ
25 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.62 |
EUR | ⚊ | € 447.28 |
RUB | ⚊ | ₽ 4.9287 |
GBP | ⚊ | £ 524.83 |
GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ Լատվիայի և Ադրբեջանի նախագահների ռազմավարական համագործակցության հռչակագիր ստորագրմանը։
«Տարօրինակ և զավեշտալի է, որ ԵՄ անդամ Լատվիան ռազմավարական հռչակագիր է ստորագրում մի պետության հետ, որը մարդու իրավունքների խախտման ամենաակնառու օրինակն է հանդիսանում մեր տարածաշրջանում»,- ասաց Շարմազանովը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նրա խոսքով՝ դա այն երկիրն է, որտեղ ժողովրդավարության ազատությունները պահպանված չեն , երկիրը գնում է ավտորիտարիզմի ճանապարհով, որտեղ սուլթանաթ է, և որտեղ երկրի նախագահն իր սիրելի տիկնոջը նշանակում է առաջին փոխնախագահ:
Շարմազանովի համար այդ ամենը տարակուսելի է, որովհետև ԵՄ-ն Մարդու իրավունքների պաշտպանության ժողովրդավարական արժեքների մարմնավորում է, և զարմանալի է այդ արժեքները դավանող երկիրը կնքում է նման համաձայնագիր ավտորիտար պետության հետ։
Ավելին, Լատվիայի հնչեցրած հայտարարությունները ԼՂ խնդրի կարգավորման մասով հայտարարությունը հակասում է ԵՄ-ի պաշտոնական հայտարարությանը: ԵՄ ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ խնդիրը պետք է լուծվի Մինսկի խմբի ձևաչափով, երեք հավասարազոր սկզբունքների հիման վրա, որտեղ ինքնորոշման իրավունքն ունի լուրջ դերակատարում։
«Եթե տարածքային ամբողջականությունն ավելի կարևոր է, քան ինքնորոշման իրավունքը, դուք ո՞նց առաձնացաք Խորհրդային միությունից: Լատվիացիներին ադաթ է, Արցախի ժողովրդին՝ ո՞չ: Ինքնորոշման իրավունքը պետք է գործի և՛ Լատվիայում, և՛ Լիտվայում, և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում, և՛ Արցախում: Մենք պետք է վերանանք կրկնակի ստանդարտներից»․- ասաց Շարմազանովը: