կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-18 23:45
Հասարակություն

Արագածոտնի մարզում բացվեց գյուղատնտեսական արտադրանքի մթերման նոր կետ

Արագածոտնի մարզում բացվեց գյուղատնտեսական արտադրանքի մթերման նոր կետ

2017 թվականի հուլիսի 16-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ավան համայնքում բացվեց գյուղատնտեսական արտադրանքի մթերման կետ, որտեղ համայնքի բնակիչները շուկայական գներով կարող են հանձնել իրենց գյուղմթերքները:

Միջոցառման մասնակցեցին ՀՀ Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ, «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի եւ նրա գործընկերների կողմից իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի ներկայացուցիչներ, Ավան համայնքի ղեկավար Սաշա Թորոսյանը եւ համայնքի բնակիչներ:

Ավան համայնքում նորաբաց մթերման կետը «Երեմյան Փրոջեքթս» կազմակերպության նախաձեռնությունն է՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգի համատեքստում։ Այս նախագծի նպատակն է գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մթերման գործընթացի բարելավման, գյուղի կարողությունների գնահատման միջոցով աշխուժացնել համայնքային կյանքը, կայուն եկամտի աղբյուր ստեղծելու հնարավորություն ընձեռել համայնքի ընտանիքներին եւ որակյալ գյուղմթերքներով ներկայանալ սպառողներին: