կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-11 16:50
Մշակույթ

90-ականների կյանքը` Գիորգի Օվաշվիլիի «Խիբուլա» ֆիլմում

90-ականների կյանքը` Գիորգի Օվաշվիլիի «Խիբուլա» ֆիլմում

Գիորգի Օվաշվիլի «Խիբուլա» ֆիլմը, որն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Միջազգային խաղարկային մրցույթ» անվանակարգում, կինոռեժիսորի «եռագրության» ամփոփիչ ֆիլմն է:

Հիշեցնենք, որ Օվաշվիլիի «եռագրության» առաջին` «Մյուս ափը» ֆիլմը 2009-ին մասնակցել էր «Ոսկե ծիրանին» և հաղթող ճանաչվել: Իսկ երկրորդ ֆիլմը կոչվում էր «Եգիպտացորենի կղզին»:

Ռեժիսորը լրագրողների հետ զույցում նշեց, որ չնայած փաստին` ֆիլմերն առանձին կյանք ու պատմություն ունեն, բայց, միաժամանակ, կա նրանց կապող մի գիծ` 90-ականների կյանքը: Ըստ Օվաշվիլիի` իր երեք ֆիլմերում էլ նկարագրված են 1990-ականների դժվարությունները, որոնք նույնն էին թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի համար: «Իրականում «Խիբուլա»-ն Հայաստանում ցուցադրելը կարծես ինձ համար թեստ լինի, թե ինչպես այն կընդունեն Վրաստանում, քանի որ մեր ժողովուրդները շատ նման են իրար: Իսկ «Խիբուլան» դեռ անցնելու ճանապարհ ունի, այն դեռ նոր-նոր է սկսում «քայլել, խոսել» սովորել: Ֆիլմի ճակատագիրը դեռ ինձնից է կախված, բայց հույս ունեմ, որ շուտով այն անկախ կլինի, ինքն իր ճանապարհը կգտնի»,-ասաց Օվաշվիլին:

Ըստ նրա` ֆիլմը պատմում է մեկի մասին, ով իշխանությունից զրկվում է: Կինոռեժիսորը նշեց, որ իրեն հաճախ են հարցնում` ինչպես է հանդգնել ֆիլմի գլխավոր դերակատար ընտրել ոչ թե վրացու, այլ իրանցու, և ինքը միշտ պատասխանում է, որ իր համար մարդու ազգությունն ամենևին էլ նշանակություն չունի: «Բավական երկար ժամանակ ես գլխավոր դերակատար էի փնտրում` շուրջ մեկ տարի փնտրել ու այդպես էլ չէի կողմնորոշվում` ում ընտրել: Հետո հանկարծ հիշեցի իրանցի դերասան Հուսեյն Մահջուբի խաղացած դերերից մեկն ու հասկացա, որ ինձ հենց ինքն է պետք: Ընկերներիս միջոցով գտա նրան և եկանք համաձայնության` ֆիլմը նկարահանելու»,-ասաց Օվաշվիլին: